Times.am | Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը
USD
EUR
RUB

Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը

 
 

Այսու կը տեղեկացնենք Գերմանիոյ Հայոց Թեմի թեմական եւ համայնքային մարմիններուն եւ մերազն ժողովուրդին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 9 Յունուար 2018 թուակիր նամակով ընդունած է Թեմիս բարեջան Առաջնորդ Բրձշ. Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեանի հրաժարականը եւ տուած է Հայրապետական իր օրհնութիւնը` ընտրելու Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահ մը:

Գերմանիոյ Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը իր 12 Յունուար 2018 արտահերթ նիստին, զոր կը նախագահէր Թեմակալ Առաջնորդ Գարեգին Արքեպս. Պեքճեան, համաձայն թեմական կանոնադրութեան համապատասխան դրոյթներու, փակ-գաղտնի քուէարկութեամբ եւ միաձայնութեամբ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանը ընտրեց որպէս Գերմանիոյ Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ:

Թեմական Խորհուրդը իր 14 Յունուար 2018 թուակիր նամակով ընտրութեան արդիւնքը հաղորդեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին, խնդրելով Նորին Սրբութեան` վաւերացնել տեղապահական ընտրութիւնը, ինչպէս նաեւ hայրապետական օրհնութիւնը փոխանցել նորընտիր Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանին:

Դիւան Առաջնորդարանի

Լրահոս
Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները Նահապետ Քուչակ. Հայրեններ Հավատալ հասկանալու համար «Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է 1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին Բաց փակուղի
website by Sargssyan