Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը

Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը

Մի քանի համալսարանական ընկերներ, տարիներ անց, այցելում են իրենց սիրելի պրոֆեսորին։ Զրույցի ժամանակ հիշում են իրենց ուսանաղական երանելի տարիները և խոսում այժմյան բազմաթիվ խնդիրների և կյանքի դժվարությունների մասին։

Ծերունի դասախոսն իր հյուրերին սուրճ է առաջարկում։ Նա սրճեթը և տարբեր բաժակներ՝ հասարակ, պարզ և թանկարժեք, սկուտեղի վրա դրած մտնում է հյուրասենյակ։

Շրջանավարտները վերցնում են բաժակները և լցնում սուրճը։
Իսկ իմաստուն դասախոսը նայելով իր նախկին ուսանողներին՝ ժպտալով ասում է,- ուշադրություն դարձրե՛ք, որ դուք վերցրեցիք ամենաթանկ բաժակները և մնացին միայն էժաններն ու հասարակները։ Կարծես, ճիշտ արեցիք՝ ցանկանալով ունենալ միայն ամենալավը քեզ համար, բայց սա է հենց ձեր կյանքի բոլոր խնդիրների և դժբախտությունների աղբյուրը։

– Հասկացե՛ք, որ բաժակը չէ համ տվողը սուրճին։ Այն, թանկարժեք լինելով, երբեմն ծածկում է, թե ինչ ենք մենք խմում։ Դու՛ք, գիտակցաբար ընտրեցիք լավ բաժակները, հետո նայեցի՛ք, թե ում ինչ բաժակ է հասել։

Իսկ հիմա մտածե՛ք, որ Կյանքը՝ սուրճն է, իսկ մնացածը՝ աշխատանք, փող, պաշտոն, դիրք հասարակության մեջ՝ բաժակներն են։ Սրանք բոլորը միջոցներ են Աստծո տված Կյանքը բարելավելու համար։ Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը։

Ավելի երջանիկ են ոչ թե այն մարդիկ, ովքեր տառապում եմ ցանկանալու մոլուցքով՝ ունենալ ամենալավն ու թանկարժեքը այս կյանքում, այլ՝ նրանք, ովքեր բավարարվում են ունեցածով և վերցնում ամենալավը ՝ ինչ ունեն իրենց բաժին հասած կյանքից, այն ինչ Աստված տվել է իրենց։

Գրառումը Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Telegram-ում