USD
EUR
RUB

Freedom House. «Ազատությունն աշխարհում-2018». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ

 
 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» ամենամյա զեկույցը, որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում 2017 թվականի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են երեք խմբերում` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:
Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ժողովրդավարության ճգնաժամը»:

Զեկույցում Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր: Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 30 միջինացված միավորով:

«Հայաստանում և Ղրղզստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցող կեղծարարությունները ընդգծեցին, որ ընտրությունների ժամանակ շարունակվում է ոտնահարվել ժողովրդավարական չափորոշիչները։ Հայաստանի դեպքում, ընտրակեղծարարությունը հակասում է երկրի ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակին, որի հետ այն նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիր»,-նշված է զեկույցում։

Զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ, Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների հետ համեմատած: Այս կատեգորիայում Հայաստանի հետ են նաև Վրաստանը, Ղրղզստանը:

Հարևան երկրներից Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններից՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախաստանը, շարունակում են մնալ «անազատ երկրներ»-ի խմբում:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում անդրադարձ է կատարվում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքին։

«Ժողովրդավարության վերաբերյալ տարածաշրջանում ամենատագնապալից սպառնալիքը իրենց քննդատներին պատժելու համար հասնում են իրենց երկրի սահմաններից դուրս»,-նշված է զեկույցում։

«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է:

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan