Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին

Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին

Դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը պատմել է դերասանի հոսպիտալացման պատճառների մասին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Արմեն Բորիսովիչը հիմա հիվանդանոցում է։ Նա վիրուսով է վարակվել, որը հիմա տարածված է, այս ֆոնի վրա որոշակի խնդիրներ կան, և նրա հիվանդությունների խմբի համար մենք վախենում ենք, որ կարող են լինել որոշակի բարդություններ»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել, որ ավելի լավ կլինի նա մնա բժիշկների խնամքի տակ։

«Կարծում եմ ամենաշատը մեկ շաբաթ կմնա»,- նշել է Սողոմոնյանը։

Նա հավելել է, որ խոսել է բժիշկների հետ, և նրանք հայտնել են, որ ոչ մի սարսափելի բան չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում