USD
EUR
RUB

«Առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից»

 

Հարցազրույց նկարիչ Անդրեյ Շուգարովի հետ

- Երեւանում ձեր վերջին անհատական ցուցահանդեսը 2015-ին էր: Շշուկներ էին պտտվում, որ արվեստում սիրում եք ագրեսիա, քանի որ հենց նման նկարները կարող են փոխանցել իրական կյանքի պատկերները… Եվ դա արտահայտվում է հիմնականում կենդանիների պատկերներով: Ձեր աշխատանքներում գերակշռում է դեղինը կամ դեղնաշագանակագույնը: Իսկ 2018-ը դեղին շան տարի է…

- Ճշմարտություն կա ասվածում, բայց ավելի շատ իմ աշխատանքներում էքսպրեսիան է: Կտավներումս ձեր նշած ագրեսիան ծնվեց 2000-ականների սկզբին, Ֆրանսիայում ապրելու ու ստեղծագործելու տարիներին: Այնտեղ մտերմացա ու համագործակցում էի հեղինակավոր գալերեաներից մեկի տնօրեն Պատրիկ Ժիգուի հետ: Հենց նա նկատեց, որ իմ աշխատանքներում հատկապես ձիերը հիանալի են, իր խոսքերով՝ ագրեսիվ, ու խորհուրդ տվեց, որ գույներով էլ ավելի ընդգծեմ դա: Ֆրանսիայում լավագույն նկարիչներին ասում են՝ «դու լավ ես ներկում…», ինչն ինձ ասաց Պատրիկը… Պետք է ասեմ, որ ֆրանսիացիները սիրում են ագրեսիա… Պատկերացնո՞ւմ եք, մի երկար ժամանակահատված ամիսը միայն 25 ձի էի կտավին հանձնում, իհարկե՝ մեկը մյուսից տարբեր ու տարբեր շարժումների մեջ: Թեւավոր խոսք կա՝ կարեւոր չէ ինչը, կարեւոր է՝ ինչպես… Ի վերջո, Սեզանը ողջ կյանքի ընթացքում խնձոր նկարեց, բայց ինչպե՜ս այն հրամցրեց… Ինձ մոտ առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից: Իսկ ագրեսիան կամ էքսպրեսիան կարելի է արտահայտել միայն կոնտրաստի միջոցով՝ օրինակ՝ սեւ-սպիտակ, դեղին ու… մի խոսքով՝ այլ գույների խառնուրդից: Ի վերջո գույների ընտրությունը շատ հաճախ կախված է գնորդի ճաշակից… Այն տպավորությունը չստեղծվի, որ միայն կենդանիներ եմ պատկերել: Նիցցայում, Շամպայնում, Կաննում, Մարսելում, ի վերջո՝ Փարիզում, մի կարճ ժամանակահատված էլ Հռոմում ստեղծել եմ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ եւ այլն:

- Ասում են նաեւ, որ ձեր ստեղծագործական կյանքը շուրջ հինգ տարի հիանալի էր ընթանում Ֆրանսիայում, վաճառվում էին աշխատանքները, ինչը նկարչի հիմնական մտահոգությունն է: Իսկ հետո՞…

-Հետո վերադարձա հայրենիք: Ինձ համար աշխարհում երկու քաղաք կա. մեկը ծննդավայրս է՝ Թբիլիսին, մյուսը Երեւանը, որտեղ ապրում եմ 1962 թվականից: Երեւանում էլ հնարավոր է զբաղվել սիրածդ աշխատանքով: Այնքան էլ համամիտ չեմ, թե նկարչի հիմնական մտահոգությունը ստեղծած գործը վաճառելն է: Այո, լինում է մի ժամանակ՝ տարբեր նկարիչների մոտ դա տարբեր է, երբ գնորդ չի լինում: Այստեղ էլ, ինչպես արտասահմանում, կարող ես զբաղվել նկարչությանը մոտ աշխատանքով: Իսկ մենք՝ հայ նկարիչներս, լավ վայրում ենք գտնվում…

- Ի՞նչ կարծիքի եք այսօրվա ձեր երիտասարդ գործընկերների մասին:

- Սովորել եմ Էդուարդ Իսաբեկյանի, Մկրտիչ Սարիբեկյանի, Գարրի Սմբատյանի արվեստանոցներում: Վարպետներս եթե տեսնեին այսօրվա նկարիչների «պրոդուկտը», պարզապես չէին հասկանա: Բայց սա միայն Հայաստանում չէ: Մեկ-մեկ շատ անթույլատրելի բաներ են իրենց թույլ տալիս երիտասարդները: Օրինակ, մարդ, որը գծանկարին պարզապես չի տիրապետում, սկսում է այդ ոճում, այլ բառ չեմ գտնում՝ աճպարարություն անել, ինչն անթույլատրելի է: Չեմ բացառում, որ ունենք նաեւ պրոֆեսիոնալ երիտասարդ արվեստագետներ… Հայաստանում ունենք նկարիչների միջին սերունդ, որոնք ցանկալի են նաեւ եվրոպաներում ու Ամերիկայում, նրանք են Տիգրան Սմբատյանը, Տիգրան Ասատրյանը, Կայծ Վանիկյանը, Տարոն Մուրադյանը, Շմավոն Շմավոնյանը… Օրինակ՝ Տիգրան Ասատրյանը պարզապես վիրտուոզ է…

- Շատ է խոսվում արվեստագետների, այդ թվում եւ ձեր՝ նկարիչներիդ մեկը մեկին խանդելու, նախանձելու մասին…

- Ֆրանսիայում հրեա հարեւանս մի օր ասաց՝ հայերիդ մի ընտանիքը մեր չորսին արժե, բայց դուք ինչո՞ւ իրար չեք սիրում…

- Երեւանում էլ վերջին շրջանում գործում են ցուցասրահներ, որոնց աշխատանքը ոչ լիարժեք, բայց կարելի է համեմատել մենեջերի, իմպրեսարիոյի հետ: Չե՞ք կարծում, որ նկարիչներիդ համար պարզապես անհրաժեշտ են անձնական մենեջերները:

- Աշնանը պատրաստում էի աշխատանքներիս կատալոգը, որը նախաձեռնել է ընկերս՝ ճանաչված դիմածնոտային վիրաբույժ Գրիգորի Խաչատրյանը: Վստահ եմ, որ այս կատալոգը շատ ներկայանալի կլինի: Պատրաստվում եմ մարտին էլ Նկարիչների միությունում հանդես գալ անհատական ցուցահանդեսով:

- Ձեր գործընկերներից, նաեւ մտերիմներից ոմանք հաճախ կատակում են, որ Անդրեյ Շուգարովը այնքա՜ն է սիրում Երեւանը, որ չի նկատում ժամանակին սկսված, այսօր էլ հաճախ անհետացող կանաչ գոտիները:

- Երեւանն ինձ համար միշտ կանաչ է: Համեցեք իմ արվեստանոց, որի պատուհանը բացվում է դեպի Մարզահամերգային համալիր եւ ինքներդ կհամոզվեք, թե ինչ գեղեցիկ ու կանաչ է: Եթե երբեւէ կտավին հանձնեմ Երեւանը, հենց այդպես էլ կնկարեմ:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan