Ի՞նչ անուններով մկրտել մեր երեխաներին

Ի՞նչ անուններով մկրտել մեր երեխաներին

Սովորություն է, որ ազգատոհմում հայտնի ու սիրելի եղած ավագների անունը հաճախ փոխանցում են նորածիններին:

Ս.Ղուկաս ավետարանիչը պատմում է.
«Ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում։ Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։ Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։ Նշանացի ակնարկեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։ Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է» (Ղուկ. 1.50-54):

Քրիստոնյաներն առաջին իսկ դարերից իրենց նորածիններին հոգեւոր ազգատոհմի հերոսներով կոչեցին: Քրիստոսի անվանակոչությամբ մենք բոլորս մեծ հաշվով Իր անունը մեզ վրա ունենք, մենք քրիստոնյաներ, Քրիստոսյաններ ենք: Մեր Փրկչի ազգատոհմի՝ սուրբ Եկեղեցու հայտնի ու սիրելի Հայրերի անուններով մեր զավակներին կանչելով քրիստոնյաներս ըղձում ենք, որ իրենց վրա հանգչած Սուրբ Հոգին մեր զավակներին էլ այցելի ու առաջնորդի: Սա էլ ՔՐԻՍՏՈՆՅԱ լինելու վկայության տեսակ է:

Աստված բոլորիս ապրեցնի Իր անունով՝ ըստ այն խոսքի.
«Չկա այլ անուն երկնքի տակ, որով մենք կարող ենք փրկվել» (տես Գործք Դ.12)

Տ. Նշան քահանա Ալավերդյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում