Ինչու Աստված ընտրեց հենց Մարիամին

Ինչու Աստված ընտրեց հենց Մարիամին

«Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է Աստծով` իմ Փրկչով» :

Ղուկ. 1:46-47

Երեկ Աստվածածնի ծննդյան տոնն էր, որը հատկապես կարևորվում է Տիրոջ մարդեղության խորհրդով։ Տիրամոր ծնունդն իր ծնողների ապաշխարության, հավատքի ու Աստծո նկատմամաբ վստահության պտուղն էր, իսկ նրա կյանքը՝ հավատարմության, խոնարհության, սիրո ու հավատքի օրինակ։

Քրիստոսի մարդեղությունը եկավ փաստելու, որ Երկնքի արքայությունը ոչ թե այս աշխարհը քանդելու, այլ իր մեջ ամփոփելու և փոխակերպելու առաքելությունն ունի։ Աստծո փառքն ու մեծությունը արգելք չդարձավ, որ Տերը հայտնվի մեր սահմանափակ աշխարհում, յուրաքանչյուրիս կյանքում, քանի որ Սերը հաղթահարում է ամեն պատնեշ ու արգելք։ Այդ սիրով զորացած և Աստվածամոր բարեխոսությամբ ապրենք լիարժեք կյանքով, հոգեպես վերածնվենք, հաղթահարենք մեղքը, լցվենք հույսով ու հավատքով։

Տեր Եսայի քահանա Արթենյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում