«Երկինքն ամպել է», «Անձրև եկավ շաղալեն»

«Երկինքն ամպել է», «Անձրև եկավ շաղալեն»

Երկինքն ամպել է

Երկինքն ամպել է
Ինչ անուշ թոն էՙ,
Գամ, դըռնեն անցնեմ,
Հոգյակըս հոն է:

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարըս քնել է,
Երեսը բաց է:

Երկինքն ամպել է,
Գետին շաղերով,
Ես քեզ սիրել եմ
Անուշ խաղերով:

Երկինքն ամպել է,
Գետինը մութ է,
Ես քեզ սիրել եմ,
Թող ասեն՝ սուտ է:

Անձրև եկավ շաղալեն

Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Վայ, լե, լե, լե, լե, լե,
լե, լե, լե, լե, լե:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ալ ձին տակին խաղալեն,
Վայ, լե, լե, լե, լե, լե,
լե, լե, լե, լե, լե:

Հայ ժողովրդական «Երկինքն ամպել է» և «Անձրև եկավ շաղալեն» երգերն են՝ Իզաբել ԲԱՅՐԱԿԴԱՐՅԱՆԻ կատարմամբ: Մշակումը՝ ԿՈՄԻՏԱՍԻ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում