Ծեր պապն ու թոռը

Ծեր պապն ու թոռը

Լինում է, չի լինում՝ մի զառամյալ ծերունի է լինում։ Օրեցօր նա կորցնում էր իր տեսողությունը, լսողությունը, քայլվածքն անհաստատ էր դառնում։ Ճաշի սեղանի մոտ հազիվ էր գդալը ձեռքում պահում․ ձեռքը դողդողում էր, ապուրը գդալից թափվում էր սփռոցին, մեկ-մեկ էլ բերանից էր թափվում։ Սեղանի մոտ ծերունուն տեսնելը տհաճ էր դարձել, և նրա որդին ու հարսը որոշում են, որ ծեր պապը պետք է ճաշի առանձին՝ վառարանի հետևի անկյունում։ ՈՒտելիքը նրան կավե ամանով այնտեղ էին տալիս, այն էլ՝ ոչ բավարար չափով։ Իր անկյունից ծերունին տխուր նայում էր սեղանի կողմը, և աչքերը խոնավանում էին արցունքից։

Մի անգամ նրա թույլ, դողդողացող ձեռքերը չկարողացան ամուր պահել կավե ամանը․ այն ընկավ և փշուր-փշուր եղավ։ Ջահել հարսը բարկացավ, սկսեց ամոթանք տալ նրան։

Ծերունին ոչինչ չեր ասում, միայն հոգոց էր քաշում։ Կավե ամանին փոխարինելու եկավ փայտե էժանագին գավաթը, որը մի զույգ գելլերով էին գնել։

Մի օր ծերունու որդին ու հարսը տեսան, որ իրենց չորսամյա որդին, հատակին նստած, փորձում է չորս տախտակ իրար ամրացնել։

– Ի՞նչ ես անում, տղաս, – հարցրեց հայրը։

– Փայտե տաշտակ եմ սարքում, որ երբ մեծանամ, ձեզ այս տաշտակից կերակրեմ, – պատասխանում է փոքրիկը։

Ամուսիններն իրար նայեցին և արտասվեցին։Հենց նույն պահին ծեր պապին տեղապոխեցին սեղանի մոտ և դրանից հետո միշտ ճաշում էին նրա հետ՝ ոչինչ չասելով նաև այն ժամանակ, երբ ծերունին ուտելիքը թափթփում էր սեղանին։

ԳՐԻՄ եղբայրներ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում