2018-ին նոր թանգարաններ կունենանք

2018-ին նոր թանգարաններ կունենանք

Սայաթ Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ:

Օրվա թռուցկաժողովում նախարար Ամիրյանն այսօր հայտնեց՝ Ալավերդու քաղաքապետը տարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Գործընթացն ակտիվացնելու հանձնարարականը նախարարության՝ համապատասխան վարչությանն էր հասցեագրված:

Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:

«Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք(շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,-ասաց նախարարը:

Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծեք, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում:

Թանգարանը կբացվի ամռանը, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին: 2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա նոր՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանով: Նախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքային հանձնարարականները ևս համապատասխան վարչությանն էին հասցեագրված:

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում