USD
EUR
RUB

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է

 
 

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ: Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:

Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:

Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան: Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս:

Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:

Ռուբեն վարդապետ Զարգարյան

Լրահոս
Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով Եզերքը Աիդ Անի Ամսեյան. Բանաստեղծություններ Անհրաժեշտ է Երեւանի կոնսերվատորիայում էլ բացել էլեկտրոնային ակադեմիական երաժշտության դասարան Եղիսե մարգարե Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը Երևանի պաստառային արվեստի պատմությունը՝ ցուցահանդեսում
website by Sargssyan