Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան

Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան

Այսօր առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։ 

«Լյուդմիլա Պետրովնան այսօր առավոտյան ժամը 08:30-ին մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդ էր մեկուկես տարի»,- ասել է Անդրեևը:

Սենչինան խորհրդային և ռուս երգչուհի էր ու դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի: Երգչուհին լայն ճանաչում է ստացել «Մոխրոտիկը» երգի կատարումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում