USD
EUR
RUB

Գլխապտույտ

Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով...
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ։
Իսկ ինչպե՞ս ես դու։
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ։
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ- Իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով։
Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ՝
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ։
Եթե երբեւէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն՝
Թող թռչեն սիրո՜վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք։
Մի՞թե քո հեռվից՝
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված։
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված՝
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
“Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով”։
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից։
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես... մենակությանն էլ։
Նա էլ է տանջվել ու հոգնել։
Մեղք է։
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը։
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբեւէ,
- Ես ի՜նչ իմանամ գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը ճակատագըրով։
Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն։
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց եւ չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց եւ չի ապրում
Սե՛րըս- վերջի՜նըս թյուրիմացաբար,
Բայց եւ միա՜կըս՝ ճակատագըրով։
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք՝
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը՝ ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը՝ թյուրիմացաբա՜ր...

1962
Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին Երևանի կոնսերվատորիայում տարածաշրջանում առաջինը Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա կստեղծվի Քշիշտոֆ Պենդերեցկի․ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»։ Բամբասանքի մեղքը Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից» Ծովաստղիկս Մայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Քրիստոնեական հանդիմանություն Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Լինել, թե չլինել Արարատ Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Արարատին Հասմիկի ճաշը Նուռը Քարե վարդ Սիրեցի ինչպես հեռացածին… Քո լռությունը թթվածին է Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները Սանկտ-Պետերբուրգում երիտասարդ Ստալինի մասին ներկայացում կբեմադրվի Կյանքի իմաստի մասին Նոր Ծաղիկ
website by Sargssyan