Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր

Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր

Հայազգի շանսոնյեն՝ Շարլ Ազնավուրը, հանդիսատեսի հետ հերթական հանդիպման ժամանակ պատմում է իր կյանքի ու աշխատանքի մասին:

«Ես պատրաստվում եմ երգել հին երգերը»,- ասում է նա: Laprovence.com-ը որոշ մանրամասներ է ներկայացրել Ազնավուրի հետ հանդիպումից: Սկզբում շանսոնյեն ասում է, որ 1936 թ. առաջին անգամ է երգել Մարսելում: «Դուք դեռ չէիք ծնվել, ես երեխա էի: Ես մարսելցի առաջին երգիչներից մեկն էի»,- ասում է նա:

«Ես ճանապարհորդում եմ» կոչվող քնքշության մի պահ էր նրա զուգերգը դստեր՝ Կատիայի հետ: Հույզերի պոռթկման պահ էր «Մահանալ սիրուց»-ը: Ազնավուրը խոսում է նաև քննադատությունների մասին՝ խոսքը, մասնավորապես, ուղղելով ԶԼՄ-ներին:

«Եթե ես լսեի քննադատներին, այստեղ չէի լինի, բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, գուցե, մահացած են»,- ասում է նա: Բայց հանրության հետ զրույցը դեռ ամբողջական չէր: Դահլիճին պետք էր մեղեդի, որը սպանում է, մի անուն, որ ընդունված է երգչախմբում: Իբրև ամենից գեղեցիկ հիմն հնրում է «Ավե Մարիա»-ն:

Հանդիսատեսը շրջվեց դեպի բեմ՝ օդ բարձրացնելով ծաղկեփնջերը, ասես դրանք մոմեր լինեին Սուրբ էակի համար: Համերգն ավարտվեց: Շարլ Ազնավուրը իր հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ գրեթե երկու ժամ՝ հնչեցնելով մեղեդիներ, որոնք դար են ապրել, աշխարհի տարբեր ծայրերով են անցել: Ճիշտ է՝ երբեմն ձայնը դողում էր, ճիշտ է նաև, որ նրա հիշողությունը միշտ չէ, որ թույլ էր տալիս բառերն անսխալ հիշել: Բայց 93 տարեկանում նա իրավունք ունի փոքրիկ բացթողումների: «Ես հասել եմ ծանր տարիքի: Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան»,- ասում է նա:

Շանսոնյեի համերգային շրջագայությանն է անդրադարձել նաև Lanouvellerepublique-ը: «Նա միշտ հաճույքով է բեմ դուրս գալիս՝ հանդիսատեսին ներկայացնելու իր լավագույն երգերը: Փարիզից և Լիոնից հետո Ազնավուրը շարունակում է իր շրջագայությունը: Նա Մարսելում բացառիկ ելույթ ունեցավ, որտեղ ներկայացրեց իր լավագույն երգերի ժամանակագրությունը»,- գրում է պարբերականը:

Ազնավուրը վախենու՞մ է դեռ բեմից: Ոչ: Այդ մասին նա խոստովանել է դեռ նախորդ տարվա նոյեմբերին. «Դա ավարտվեց այն ժամանակ, երբ ես հասկացա, որ հանդիսատեսը ձգվում է դեպի ինձ: Առաջ ես անում էի առաջին քայլերը, իսկ հանդիսատեսը աստղի էր սպասում»:

Նրա երկար կարիերայի ընթացքում այնքան աստղեր եղան: Էդիթ Պիաֆն, իհարկե, նրան բեմ դուրս բերեց, ինչի մասին Ազնավուրն ասում է. «Երիտասարդները, ում նա բեմ դուրս բերեց, նրա սիրեկաններն էին: Ես նրանց շարքում չեմ: Նա ինձ օգնեց այլ պատճառներով: Երկուսիս անցյալը նման է: Իմ ծնողներն օտարերկրացիներ էին, ովքեր ֆրանսերեն էին խոսում: Նրանք իմ քրոջն ու ինձ թույլ տվեցին դառնալ փողոցային երեխաներ: Պիաֆը ևս փողոցի երեխա էր: Դա մեզ մոտեցրեց»

Պետք չէ մոռանալ Լայզա Մինելլիի մասին, ում նա Փարիզ բերեց 1969 թ., Բրունո Կոկատրիքսը նրան չէր ճանաչում: Օլիմպիայում առաջին համերգային գիշերն աննախադեպ հաջողություն էր: «Նրա շոուն իմ երգերից շատերից էր կազմված, որոնք իմ երգերը նա մեկնաբանում էր շատ ֆրանսիական ձևով, ոչ թե Բրոդվեյի պես»,- ասում է Ազնավուրը:

Իսկ ի՞նչ է նա անում՝ նույնքան հագեցած 94-ամյակ ապահովելու համար: «Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ, դա նույնը չէ»,- ասում է նա: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում