Հաճույքը

Հաճույքը

Շատ ծույլ մի տղա է ապրում։ Օրերով մի տեղից մեկ ուրիշ տեղ է գնում, անիմատ դեսուդեն ընկնում։ Չկար որևէ բան, որ դուր գար նրան, և չկար որևէ բան, որից հաճույք ստանար։ «Ի՞նչ հաճույք, չգիտեմ», – մի օր մտածեց նա և որոշոց փնտրել ու գտնել այն։

Տնից դուրս եկավ, ճանապարհ ընկավ։ Գնա՜ց, գնա՜ց և շուտով հայտնվեց բարձր սարի ստորոտում, որն իր ճանապարհը փակում էր։ Մի ծեր գյուղացի այդտեղ հողն էր փորում։

– Պապիկ, դու գիտե՞ս , թե ինչ է հաճույքը, – հարցրեց պատանին ծերունուն։

– Գիտեմ, – պատասխանեց ծերունին՝ աշխատանքը չընդհատելով, – բայց եթե ես հիմա քեզ հետ զրույցի բռնվեմ, չեմ կարողանա աշխատել։

– Ես քո փոխարեն կաշախատեմ, իսկ դու ասա, լա՞վ, – առաջարկեց տղան։

– Լավ։

Տղան վերցրեց բահն ու սկսեց փորել։ Արևն այրում էր մեջքը, ողջ մարմինը պատվել էր քրտինքով, բայց եթե գործը չաներ, ծեր գյուղացին չէր ասի՝ ինչ բան է այդ հաճույք կոչվածը։

Եվ պատանին շարունակեց աշխատել։ Իսկ ծերունին նստեց ծառի տակ ու շարունակեց հետևել տղայի գործին։ երկու ժամ անց ձայն տվեց․

– Հ՜եյ, տղա՜, արի, հանգստացիր մի քիչ։

Պատանին ցած գցեց ձեռքի բահն ու նստեց ծեր գյուղացու մոտ՝ ծառի զով, հաճելի ստվերում։

– Ի՜նչ լավ է, ա՝յ քեզ հաճույք, – ակամաբացականչեց նա։

– Ճիշտ է, -հաստատեց ծերունին, – հաճույքը հենց սա է։ Եթե եռանդով աշխատես, հաճույքն ինքը քեզ կգտնի։

Չինական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում