Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

Աշխարհահռչակ հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը՝ հունվարի 29-ին Կոմիտասի անվան պանթեոնում կբացվի երգչի հուշարձանը։ Տեղեկացնում է Panorama.am-ը։

Աշխատանքի հեղինակն է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում