2018 թ. իրականացվելու է «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը

2018 թ. իրականացվելու է «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս ուրախալի և ոգևորիչ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և բարձր հովանու ներքո, 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:

Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:

Ցուցահանդեսները բացվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահ), թեմատիկան ազատ է և ընդգրկում է կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար ևն): Կազմակերպչական ողջ աշխատանքներն իրականացնելու է Սբ Էջմիածնի Թանգարանների գրասենյակը:

«Արարող ձեռքեր» նախագծին կարող են մասնակցել ուսանող և նորավարտ երիտասարդ արվեստագետները՝ դիմելով Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրենությանը հետևյալ հասցեով.web.facebook.com/HolySeemuseum/

Դիմումներն ընդունվում են մինչև տարվույս փետրվարի 10-ը (անհրաժեշտ է ներկայացնել համառոտ ինքնակենսագրական, 5-10 ստեղծագործության լուսանկար):

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում