Դմիտրի Մալիկով երկրորդ անգամ հայր է դարձել

Դմիտրի Մալիկով երկրորդ անգամ հայր է դարձել

Ռուս երգիչ, կոմպոզիտոր Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Ինչպես գրում է hellomagazine.com-ը՝ վկայակոչելով Super Telegram ալիքին, երեխան ծնվել է փոխնակ մորից:

Ըստ աղբյուրի՝ երգչին շնորհավորում են նրա Թվիթերյան էջում, սակայն նա դեռ որևէ մեկնաբանություն չի տալիս:

«Շնորհակալ եմ, բայց ես չեմ ցանկանում մեկնաբանել, ինձ ժամանակ է պետք»,- ասել է Մալիկովը՝ լրագրողների շնորհավորանքներին ի պատասխան:

Երեխան, որի սեռը գաղտնի է պահվում, ծնվել է Սանկտ Պետերբուգի հիվանդանոցներից մեկում: Մալիկովը և նրա կինը՝ Ելենան ունեն մեկ աղջիկ՝ 17-ամյա Ստեֆանիան: Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում