Բացված վարդ

Բացված վարդ

Բացված վարդ եմ, հոտ ունեմ,
Թըշիս վրա խալ ունեմ,
Բացված վարդ եմ հոտ ունեմ,
Թըշիս վրա խալ ունեմ:

Ջան, ջան, խալ ունեմ,
Ջան, ջան, խալ ունեմ:

Մազերըս շարան – շարան,
Ոսկե հըլուն զընգզընգան,
Մազերըս շարան – շարան,
Ոսկե հըլուն զընգզընգան:

Ջան, ջան, զընգզընգան,
Ջան, ջան, զընգզընգան:

Սարի լանջին մեխակ ես,
Համով, հոտով մեկ հատ ես,
Սարի լանջին մեխակ ես,
Համով, հոտով մեկ հատ ես:

Ջան, ջան, մեկ հատ ես,
Ջան, ջան, մեկ հատ ես:

Հայորդի ճանապարհից
Դու ման էկար սարերից,
Հայորդի ճանապարհից
Դու ման էկար սարերից:

Ջան, ջան սարերից,
Ջան, ջան սարերից:

Բացված վարդ եմ, հոտ ունեմ,
Գիշերները քուն չունեմ,
Բացված վարդ եմ, հոտ ունեմ,
Գիշերները քուն չունեմ:

Ջան, ջան, քուն չունեմ,
Ջան, ջան, քուն չունեմ:

Հայ ժողովրդական երգ
Կատարում՝ Մարիամ ՄԱԹՈՍԵԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում