Անբուժելի հիվանդության պատճառով 37 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

Անբուժելի հիվանդության պատճառով 37 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

Երեկ Մոսկվայում վաղաժամ մահացել է հայ ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը: 37-ամյա հայուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը: Տեղեկացնում է Aysor.am-ը։

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մ. Սահակյանը հասցրել էր արժանանալ բազմաթիվ մրցանակների: Նրա դիպլոմային՝ «Հրաժեշտ» ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, «Telluride Film Festival»-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է նաև «»Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում՝ հատուկ նշման: ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ:

2006 թվականին հայ կինեմատոգրաֆիստների միության կողմից «Փարոս» ֆիլմի համար մրցանակի է արժանանացել: 2013 թվականին էլ իր՝ «Ես չեմ» ֆիլմի համար Հայաստանի ազգային կինոմրցանակին է արժանացել («Հայակ»):

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին՝ Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևայի թոռնուհին է: Ունի 5 զավակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում