Մայրաքաղաքի մշակութային «ծանրաբեռնվածությունն» այս տարի կտեղափոխվի դեպի Գորիս, իսկ Գորիսից՝ դեպի Ստեփանակերտ և Շուշի

Մայրաքաղաքի մշակութային  «ծանրաբեռնվածությունն» այս տարի կտեղափոխվի  դեպի Գորիս, իսկ Գորիսից՝ դեպի Ստեփանակերտ և Շուշի

Հոբելյանական միջոցառումներ, նոր ստեղծվող թանգարաններ, «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և այլն: Օրվա թռուցկաժողովի հիմնական օրակարգում նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարման ընթացքն էր:

Մայրաքաղաքի մշակութային «ծանրաբեռնվածությունն» այս տարի կտեղափոխվի դեպի Գորիս, իսկ Գորիսից՝ դեպի Ստեփանակերտ և Շուշի: Նախարար Ամիրյանի պահանջն է:

«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում որքան Գորիսն ենք «ակտիվացնելու», գրեթե նույնքան էլ փորձելու ենք ակտիվացնել Արցախի մշակութային կյանքը»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Թռուցկաժողովում անդրադարձ եղավ նաև ցավոտ մի խնդրի՝ ինչու՞ 2017-ին չունենանք պետական մրցանակ թատրոնի ոլորտում: Նախարարի համոզմամբ, մոտեցումներն այս ոլորտում վերանայելու կարիք ունեն: «Թատրոնը պետք է աշխատի ավելի ակտիվ ծանրաբեռնվածությամբ, և ստեղծի ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին: Թատրոնը պետք է գումար աշխատի ոչ թե վարձակալությամբ, այլ բարձրարժեք բեմադրություններ ստեղծելով և թատերական արվեստը հանրահռչակելով:

Նույնը վերաբերում է նաև համերգային կոլեկտիվներին»,-ասաց նախարարը: Արմեն Ամիրյանի պահանջն է՝ թատրոնների կյանքն աշխուժացնելու նպատակով առավելագույնս օգտագործել երիտասարդ, հետաքրքիր ռեժիսորների ներուժը: «Նրանց պետք է «հայտնաբերել» և պատվերներ տալ: Հրաշալի օրինակ էր Լիլի Էլբակյանի բեմադրությունը՝ «Սառցե սիրտը», որը հրաշալի «իրարանցում» ստեղծեց Մայր թատրոնում»,-ասաց նախարարը:

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում