«Գրեմմի»-ի մրցանակակիրները

«Գրեմմի»-ի մրցանակակիրները

Բրունո Մարսը դարձել է «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր: Ինչպես հաղորդում է Meduza-ն, նրա «24K Magic» սկավառակը հաղթել է «Տարվա ձայնագրություն» և «Տարվա ալբոմ» անվանակարգերում, իսկ «That’s What I Like» կոմպոզիցիան ճանաչվել է «Տարվա երգ»: Բացի այդ, նա ևս երեք «Գրեմմի» է ստացել R&B անվանակարգերում՝ «Լավագույն R&B կատարում», «Լավագույն R&B երգ» և «Լավագույն R&B ալբոմ»:

Յոթերորդ մրցանակը Մարսի ալբոմին տրվել է լավագույն տիրապետման համար
«Տարվա դեբյուտ» անվանակարգում մրցանակ է ստացել կանադացի 21-ամյա երգչուհի Ալեսսիա Կարան: Ռեփեր Քենդրիք Լամարը առաջատար է բոլոր չորս ռեփ-նոմինացիաներում, իսկ նրա «Humble» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույն երաժշտական հոլովակ: Էդ Շիրանը երկու «Գրեմմի» է ստացել փոփ-անվանակարգերում՝ «Shape Of You» կոմպոզիցիայի և «÷ (Divide)» ալբոմի համար:

«Լավագույն ռոք-ալբոմ է ճանաչվել The War On Drugs խմբի «A Deeper Understanding» ալբոմը, իսկ լավագույն ալտերնատիվ ալբոմ՝ The National-ի «Sleep Well Beast» սկավառակը. Լեոնարդ Կոէնը և դերասանուհի Քերրի Ֆիշերը հետմահու մրցանակների են արժանացել «Լավագույն ռոք-կատարում» և «Լավագույն խոսքային ալբոմ» մրցանակների:

Ռուս դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը մրցանակի է արժանացել «Լավագույն դասական սոլո ելույթ» անվանակարգում, իսկ կոմպոզիտոր Ռենդի Նյումանը «Գրեմմի» է ստացել «Լավագույն գործիքավորում» անվանակարգում՝ ՌԴ նախագահի մասին «Putin» երգիծական երգի համար:

Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված էր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն», սակայն մրցանակը հասավ Ջենիֆեր Հիգդոնին:

Հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և ռուս դասական երգիչ, երջանկահիշատակ Դմիտրի Խվորոստովսկին «Գրեմմի»-ի էին ներկայացված «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչյունային սկավառակի համար, սակայն մրցանակը հասել է կանադացի դասական երգչուհի Բարբարա Հաննիգանին, «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում մրցանակի են արժանացել Ավստրիայի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում