Տոտիկ

Տոտիկ

Եարս ասաց՝ գնա՛ արտը վարի՜, վարի՜,
Գացի արտը՝ ոտս կպաւ քարի՜, քարի՜…
Ա՜խ, իմ փոքրիկ տոտիկներին հարկաւոր է՝ կօշիկ, կօշիկ,
Որ իմ փոքրիկ տոտիկները է՛լ չմտնի փուշիկ, փուշիկ:
Եարս ասաց՝ գնա՛ սարը սնձի՜, սնձի՜,Գացի սարը՝ ոտս կպաւ գնձի՜, գնձի՜…
Ա՜խ, իմ փոքրիկ տոտիկներին հարկաւոր է՝ կօշիկ, կօշիկ,
Որ իմ փոքրիկ տոտիկները է՛լ չմտնի փուշիկ, փուշիկ:
Ձւածեղը տեղինա՝ տոտի՛կ, տոտի՛կ,
Աչքս վերին գեղինա՝ տոտի՛կ, տոտի՛կ:
Ա՜խ, իմ փոքրիկ տոտիկներին հարկաւոր է՝ կօշիկ, կօշիկ,
Որ իմ փոքրիկ տոտիկները է՛լ չմտնի փուշիկ, փուշիկ:
Աման տոտիկը, տոտիկը, տոտիկը, փռչոտ տոտիկը, մէջքիս կոտիկը, սրտիս մօտիկը, շատ
խորոտիկ՝ տոտի՛կ, տոտի՛կ…
Ամա՛ն տոտի՛կը, տոտի՛կը, տոտի՛կը, փռչո՛տ տոտի՛կը, մէջքի՛ս կոտի՛կը, սրտի՛ս մօտի՛կը,
շա՛տ խորոտի՛կ՝ տոտի՜կ, կօշի՜կ….

ԳԱԹԱ բենդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում