USD
EUR
RUB

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնները Վրաստանում» ցուցահանդեսի բացմանը

 
 

2018 թվականի հունվարի 30-ին,Վրաստանի Ազգային թանգարանում բացվեց «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդես, որը համատեղ նախաձեռնել էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը և Ազգային թանգարանը: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Ցուցահանդեսին ցուցադրված էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու և երկրում գործող տարբեր կրոնական համայնքների հանդերձանքը, գրականությունը և ծիսական արարողությունների պարագաները: Ցուցահանդեսն ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ տեղեկատվություն մատուցելու նպատակ, նպաստելու է տարբեր կրոնների միջև համագործակցության զարգացմանը և հասարակության գիտակցության բարձրացմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վրաստանում գործող տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ, հոգևոր և աշխարհիկ պաշտոնյաներ:

Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ցուցահանդեսը բացեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Վերջինս կարևորեց երկրի հասարակությանը Վրաստանում գործող տարբեր կրոնական ուղղություններին և նրանց յուրահատկություններին ծանոթացումը, կրոնների առանձնահատկությունների և գործունեության մասին ճիշտ իրազեկումը:

Վրաստանի Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, Ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն և ներկա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին հանդուրժողականության ոգով հագեցած ցուցահանդեսի բովանդակությունը, ցուցանմուշների ճիշտ ընտրությունը և երկրի կրոնական հազվագյուտ բազմազանության ցուցադրումը: Բանախոսների կողմից միանշանակ ընդգծվեց «Կրոնները Վրաստանում» ցուցահանդեսի կարևորությունը և որ այն կնպաստի Վրաստանում կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի միջավայրի խորացմանը:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունեց նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ընդգծելով Վրաստանի բազմազգ և բազմակրոն լինելը, արժևորեց Վրաց Ուղղափառ և տարբեր կրոնների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի խորացմանը նպատակաուղղված Կրոնի գործակալության արգասաբեր գործունեությունը, արժևորեց սույն ցուցահանդեսի կազմակերպումը, որը բացի էական նշանակությունից, ունի նաև երիտասարդությանը և աճող սերնդին հարգանքի և համագործակցության ոգով դաստիարակելու նպատակ:

Ցուցահանդեսի բացման հանդիսությանը Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էին Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Բոլնիսի և Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:

Լրահոս
Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին Սիրո երգ․ Տիգրան Համասյան Սիրում եմ Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև
website by Sargssyan