«Սիրահարվել եմ քեզ». Դավիթ Կացարավան նկարահանվել է Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում

«Սիրահարվել եմ քեզ». Դավիթ Կացարավան նկարահանվել է Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում

Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ, երգչուհի Իվետա Մուկուչյանն իր երկրպագուներին ներկայացել է նոր երգով և տեսահոլովակով։ Տեղեկացնում է  Aysor.am-ը։

«Սիրահարվել եմ քեզ» երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

Երգի ոճը և թեմատիկ ուղղվածությունն Իվետա Մուկուչյանի համար նորություն է։ Մեղեդային, զգացմունքային այս երգում Իվետա Մուկուչյանը ներկայացնում է իր հոգեկերտվածքի նոր դրսևորումները.

«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին, մոտ լինելս հեռավորության վրա է միայն։ Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ, ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում։ Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»։

Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Հոլովակում նկարահանվել է վրացի սիրված դերասան Դավիթ Կացարավան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում