USD
EUR
RUB

Դավիթ Մինասյանը Արամ Մանուկյանի՝ իր էսքիզի քննարկումների մասին․ «Նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում»

Aravot.am-ը քանդակագործ Դավիթ Մինասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Արամ Մանուկյանի իր քանդակի էսքիզի շուրջ եղած բուռն քննարկումներին, որոնք հատկապես սոցցանցերում են ծավալվել:

«Չգիտեմ ինչը կարող է դուր չգալ մարդկանց, բայց եթե աշխատանքը, որը էսքիզի փուլում է, կիսատ է, բայց հրապարակել ու քննարկվել է, չեմ ուզում մեկնաբանել: Ժամանակը կգա, կհանդիպեմ, կզրուցեմ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենան, սոցցանցում ես չեմ ուզում ոչինչ քննարկել, որովհետեւ քննարկումը ճիշտ չէ, երբ արվում է Ֆեյսբուքում` առանց մարդու դեմքին նայելու»,-ասաց նա: Ապա հավելեց. «Քննարկումների մեջ վատ բան չեմ տեսնում, ուղղակի առայժմ լուրջ մասնագիտական քննադատություն, ադեկվատ վերլուծություն շատ քիչ եմ տեսել: Ժամանակը կգա՝ կքննարկենք, բայց ոչ Ֆեյսբուքում, այլ ուրիշ դաշտում, դա կարող է լինել արվեստանոցը, որեւէ ակումբ եւ այլն»: 

Դավիթ Մինասյանին նաեւ հարցրինք` արվեստի մարդկանցից ո՞վ է դրական արտահայտվել կամ քննադատական կարծիք հայտնել էսքիզի վերաբերյալ: «Շատ կարծիքներ եմ լսել: Ինչպե՞ս կարող էի լուրջ աշխատանքի մրցույթի մասնակցել առանց արվեստագետների գնահատականների, առանց ադեկվատ, նորմալ մարդկանց կարծիքները հաշվի առնելու: Շատ լավ ընկերների, կոլեգաների հետ քննարկումներ են եղել, բացասական կարծիքներ էլ են հնչել, դրական կարծիքներ էլ, լսել ու ամեն ինչ հաշվի եմ առնել: Իսկ այն, ինչ հիմա է կատարվում, որեւէ դրական կամ բացասական էմոցիա չի առաջացնում ինձ մոտ, ես ընդամենն աշխատում եմ, ժամանակը կգա, բոլորի հարցերին կպատասխանեմ: Աղմուկն արհեստական է, մեկը մի բան գրել է, մյուսն ասել է` վայ, էս ինչ լավ թեմա է…Իմ ձեւակերպմամբ, սա աղմուկ է ոչնչից: Նույնիսկ քննարկում եղավ, թե իրավունք ունե՞ր ավագանու անդամը դա հրապարակել… Այո, եթե արվեստանոցից դուրս է եկել էսքիզը, գնացել է քաղաքապետարան, արդեն հանրայնացվել է: Բայց կարծում եմ, որ պետք է քաղաքապետարանի կառույցներում այնպես արվեր, որ եթե դա հրապարակվում էր, ամբողջական փաթեթը հրապարակվեր, որը մրցույթի ժամանակ լուրջ ձայների է արժանացել: Չէ՞ որ միայն տեսնելով չի աշխատանքի ընտրությունը»:

Քանդակագործն ասաց, որ չի ցանկանում մտնել անպտուղ բանավեճերի մեջ, քանի որ աշխատում է եւ ժամանակ չունի. «Ժամանակը ցույց է տվել, որ բոլոր քննադատված գործերն էլ հետո հանրության հավանությանն են արժանացել: Այնպես որ, հիմա ժամանակը չէ այդ թեմայով խոսելու…Փետրվարի 13-ին ավագանու նիստով նոր պետք է ընդունվի, դեռ չի ընդունվել… Այնպես որ, կարիքը չկար նման քննարկումների»: Նրա խոսքերով, «Ֆեյսբուքն էլ գործիք է, ինչպես մուրճը կամ մատիտը, եւ այդ գործիքը կարելի է ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակով կիրառել: Այս դեպքում…նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում: Կուզենայի, որ դա լիներ ավելի լուրջ, պատկերավոր, տեղեկատվություն ունենալուց հետո»: Դավիթ Մինասյանը նաեւ հավելեց, թե առանց տեղեկատվություն ունենալու, զուտ հույզերի հիման վրա չի կարող այս ամենն իր դեմ պատվեր որակել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Արամ Աբրահամյան․ «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել»․ Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Միամիտ աղվեսը Քաղաքականացված հասարակության մասին Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը Սիրտ
website by Sargssyan