Ինձ զարմացնում է, թե ինչպես է նա՝ բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետևից վազող, քաղքենի մի կնոջ. Հովհաննես Ազոյան

Ինձ զարմացնում է, թե ինչպես է նա՝ բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետևից վազող, քաղքենի մի կնոջ. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից երգիչ Արսեն Գրիգորյանին, ով ներկայանում է «Կամիլի» կերպարով: Գրառումից ակնհայտ է դառնում, որ դերասանը սատարում է հենց այս մասնակցին՝ ցանկանալով նրան տեսնել եվրատեսիլյան բեմում:

«Ինձ երբեք չի հետաքրքրել «Եվրատեսիլ»-ը, քանի որ իմ երաժշտական ճաշակն այլ է… Բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում և ում պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ նրան հազվագյուտ արտիստ: Նա ներկայացնելու է Կամիլի կերպարը, և ինձ՝ որպես մտերիմ, զարմացնում է, թե ինչպես է նա, բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետևից վազող, քաղքենի մի կնոջ)))))…

Ես կարծում եմ՝ այդ զվարճալի երգը, որ նա ներկայացնում է, կզարմացնի եվրոպացիներին, որոնք սպասում են Հայաստանից ողբանվագ տառապանք: Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող և ուրախ ազգ: Ու այդ դեպքում մենք կպոկվենք մեր տաղտկալի հարևաններից:

Ես հավատում եմ այդ հաջողությանը: Արսեն, ես քեզ հետ եմ», – գրել է Հովհաննես Ազոյանը՝ կից հրապարակելով «Կամիլ»,-ի տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 3-ին: Նախագծի հաղթողին, ինչպես նախորդ տարի, կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ:

Հաղթող մասնակիցը կմասնակցի Եվրատեսիլ-2018 միջազգային մրցույթին, որը տեղի է ունենալու Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին, 2-րդը՝ մայիսի 10-ին: Մրցույթի եզրափակիչ մասը նշանակված է մայիսի 12-ին: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում