USD
EUR
RUB

Համացանցում հայտնված Արամ Մանուկյանի արձանի տարբերակը մրցութային հանձնաժողովին չի ներկայացվել

Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանի՝ համացանցում հայտնված տարբերակը մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով, հանձնաժողովին չի ներկայացվել:

Ըստ նրա՝ իրենց ներկայացվել էր նույն հեղինակի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի ստեղծագործության այլ տարբերակ:

«Այդ տարբերակը ներկայացված չի եղել, հեղինակն ունի ստեղծագործական գործընթաց ապրելու իրավունք, բայց դա լրիվ այլ սկզբունք է, որովհետեւ գունային, տեխնիկական խնդիրներ կան: Երեւի այն պայմանավորվածությունը, որ հանձնաժողովի հետ պետք է աշխատեր, այդ պահը դեռ չի հասունացել, ես այդ ներկայացված տարբերակը չեմ տեսել, իսկ համացանցում հայտնված նկարով դժվար է դատել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Հաղթանակ Շահումյանը:

Ըստ նրա՝ հեղինակին չպետք է ժամանակի սահմանափակումների մեջ դնել, պետք է նրան հնարավորություն տալ պրպտել, ազատ ստեղծագործել. «Ժամանակի սղությունը, որ կապվում է հոբելյանին անպայման հասցնելու հետ, ճնշող հանգամանք է, դժվարություններ է ստեղծում ստեղծագործողի համար: Չնայած, որ Դավիթը լավ խորհրդատու ունի, նրա հայրը մեր սերնդի քանդակագործներից է, դասավանդում է, մի խոսքով, նա խորհրդատուների պակաս չունի: Լավ կլինի, կարծում եմ»:

Անդրադառնալով արձանի վերաբերյալ հասարակության քննադատություններին՝ Հաղթանակ Շահումյանը նկատեց, որ վերջին շրջանում քաղաքում հայտնված անհաջող քանդակների շարքից հասարակությունը վախեցած է, ինչի պատճառով էլ, ըստ նրա, Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ նման բուռն քննարկումներ ու քննադատություն է սկսվել: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին Երևանի կոնսերվատորիայում տարածաշրջանում առաջինը Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա կստեղծվի Քշիշտոֆ Պենդերեցկի․ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»։ Բամբասանքի մեղքը Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից» Ծովաստղիկս Մայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Քրիստոնեական հանդիմանություն Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Լինել, թե չլինել Արարատ Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Արարատին Հասմիկի ճաշը Նուռը Քարե վարդ Սիրեցի ինչպես հեռացածին… Քո լռությունը թթվածին է Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները Սանկտ-Պետերբուրգում երիտասարդ Ստալինի մասին ներկայացում կբեմադրվի Կյանքի իմաստի մասին Նոր Ծաղիկ
website by Sargssyan