Ամենալավ վկայականները

Ամենալավ վկայականները

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր:
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:

– Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան, – հարցրեց ընկերը, – չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:

– Սխալվում ես, -ասաց վաճառականը, -այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին’ գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին, չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրմն’ կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում