Այց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Այց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Փետրվարի 3-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների սպասավորները, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի՝ Մարգարյան ծննդատան աշխատակազմի հրավերով, կենտրոնում տնօրհնեքի կարգ կատարեցին: Այս մասին տեղեկացնոււմ է armchurch.info-ն։

Հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, Տիրոջ օրհնությունը հայցեց ծննդկաների, նորածինների և ծննդատան աշխատակազմի համար, ինչպես նաև փոխանցեց սրբապատկերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում