Տեառնընդառաջը կնշվի Գառնի տաճարում

Տեառնընդառաջը կնշվի Գառնի տաճարում

Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի բուն միջոցառումը:

ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ անցկացվելիք միջոցառմանը կատարումներով ելույթ կունենա «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, մասնակիցներին հետաքրքիր մատուցմամբ կներկայացվեն տոնին առնչվող ավանդույթներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում