Երևանում առաջին անգամ կցուցադրվի Սարյանի եզակի աշխատանքը

Երևանում առաջին անգամ կցուցադրվի Սարյանի եզակի աշխատանքը

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքը: Ապակու վրա արված գործը ստեղծվել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում:

Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պաշտոնական էջից:

Ցուցադրությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, կշարունակվի մինչև մարտի 7-ը:

Թանգարանում այդ ընթացքում տեղի կունենա նաև ֆիլմերի ցուցադրություն՝ «Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ», որը նկարչի և իր ժամանակի մասին է և «Մարտիրոս Սարյան»-ը: Նախատեսվում է ֆիլմի հետ կապված այլ նյութերի ցուցադրություն:

Ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1965 թվականին: Ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն է, տեքստի հեղինակը` Իլյա Էրենբուրգը, երաժշտության հեղինակը` Ղազարոս Սարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում