USD
EUR
RUB

Առաջին անգամ հասկացա, թե ինչ բան է կարոտը

ՍԱՐԴՈՍՏԱՅՆ

Ասես ինչ-որ մեկն իմ հիշողությունից գողացավ լուսավոր, մաքուր մանկությունս, որ թանկ էր ու հարազատ, երբ օրեր առաջ բակից տարան իմ հեծանիվը: Շատ էի երազում հեծանիվ ունենալ: Փող չունեինք, ծանր պայմաններում էինք ապրում: Օրեր էին լինում, երբ սոված պառկում էինք քնելու, որ քաղց չզգայինք, իսկ քունս էլ չէր տանում: Հայրս գնացել էր ռուսաստաններ՝ փող աշխատելու: Երկար տարիներ չէի լսել հորս ձայնը, չէի տեսել նրան:Այնքան էի կարոտել, որ երբեմն իջնում էի մեր տան փոքրիկ նկուղն ու թաքուն լաց լինում, որ հանկարծ մայրս չտեսներ ու կրկին չտանջվեր: Առաջին անգամ, երբ դպրոցական տարիներին սիգարետի համն ու հոտը զգացի ու ինձ տղամարդ էի երևակայում, մեջս ինչ-որ բան խառն էր, ինչ-որ բան անհանգստացնում էր ինձ ու չէի հասկանում պատճառը: Առաջին անգամ տասներեք տարեկանում սեքս արեցի... ձայնը գլուխս էի գցել, մի հանգի տնքտնքում էի. դեռ սեքսի ձևերն անգամ չգիտեի, բայց հավատացեք, պետք էլ չի ձևերին տիրապետել, կարևորը սիրտդ ոնց ասեց, այնպես գործը գլուխ կբերես:

Հայրս արդեն քանի տարի չկար: Ոչ մի նորություն չունեինք: Ես իմ մտքում կորցրել էի հորս: Չէի բարձրաձայնում, որ ցավը գլուխ չբարձրացներ ու չսկսեր բվվալ: Մի օր էլ, երբ արդեն քնած էինք՝ դուռը ծեծեցին: Դռան շեմին կանգնած հորս տեսա. առաջին անգամ հասկացա, թե ինչ բան է կարոտը: Փաթաթվել էի հորս ու արցունքն աչքերիս մեջ զսպելով՝ համբուրում էի ու չէի հագենում: Երազանքս կատարվել էր, հորս տեսել էի ու այժմ, երազս ձեռքերումս ամուր բռնած, չէի ուզում բաժանվել: Երազս իրականության հետ եկել ու հաստատվել էր տան պատերին: Այժմ երջանիկ էինք ու հարուստ: Հայրս հեծանիվ էր բերել: Իմ մանկության խաղալիքը դարձել էր իմ պատանեկության տարիների անբաժան ընկերը: Փողոցում ոտքով էի քայլում կամ հեծանիվով: Բայց, երբ գիշերը բակից գողացան հեծանիվս՝ ես միանգամից կորցրեցի մանկությունս, պատանեկությունս...
Ոստիկանությունում չհասկացան, թե ինչ բան է մանկություն կորցնելը: Երբ աչքերս արցունքոտված գրում էի թղթի վրա, որ գողացել են մանկությունս, ոստիկանը բերանը բացել ու հռհռում էր: Չէ, ոստիկանն ինչ իմանար, թե ինչ բան է սրտի հիշողությունը: Դե երևի կմտածեր, թե հեծանիվ է էլի, եղածն ի՞նչ է որ: Նույն րոպեին պատռեցի թուղթն ու հեռացա:

Գիշերը հեքիաթ էր պատմում, իսկ ես հեքիաթի տակ գնում էի երեք խնձորի ետևից: Գիշերը բռնել էր զարկերս ու տագնապած նայում էր դեմքիս: Չէի մեռել, թեև երանի էի տալիս բոլոր մեռածներին ու աղոթում նրանց հոգիների համար: Երբ ուշքի եկա, գիշերը ճիչ արձակեց ու լույսի տակ թողեց ինձ մենակ: Հոգիս հիվանդացել էր, խեղճացել, բայց, ամեն դեպքում, պայքարում էի...

Ժամանակը հաճախ ոչնչացնում է հիշողությունները, բայց երբ գալիս է պահը, ես աննկատ թերթում եմ խիղճս ու գտնում մարդու գոյության իմաստը: Հետո ճակատագիրը շուռ է գալիս ու կորցնում մտքիս աջ ոտքն ու... մնում ես մի ոտքի վրա, դառնում ճակատագրի խեղկատակ ուրվականը:

Խիղճս առել էի ափերիս մեջ ու էջերն էի համարակալում, իսկ օրը աղմկում էր ականջներիս տակ ու սպասում էր իմ վերադարձին...

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել Բարի իրիկուն Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն Տարեկան աղոթքի օրը` նվիրված թեմի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին Երևանի կոնսերվատորիայում տարածաշրջանում առաջինը Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա կստեղծվի Քշիշտոֆ Պենդերեցկի․ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»։ Բամբասանքի մեղքը Հայկ Պետրոսյան․ «Սասունցի Դավիթը մի քիչ դմբո էր, Փոքր Մհերն էլ վերջում խռովեց ժողովրդից» Ծովաստղիկս Մայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Քրիստոնեական հանդիմանություն Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»․ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Լինել, թե չլինել Արարատ Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն Արարատին Հասմիկի ճաշը Նուռը Քարե վարդ Սիրեցի ինչպես հեռացածին… Քո լռությունը թթվածին է Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները Սանկտ-Պետերբուրգում երիտասարդ Ստալինի մասին ներկայացում կբեմադրվի Կյանքի իմաստի մասին Նոր Ծաղիկ
website by Sargssyan