Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կիպրոսի նախագահին վերընտրվելու առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կիպրոսի նախագահին վերընտրվելու առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գրություն է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` իր բարեմաղթանքները բերելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Տեղեկացնում է ter-hambardzum.net-ը։

«Ուրախ ենք, որ Կիպրոսի բարեպաշտ ժողովուրդը, բարձր գնահատելով Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունն առաջիկա տարիներին դարձյալ վստահել է Ձեզ։

Մեր ժողովուրդը մեծապես կարևորում է Հայաստանի և Կիպրոսի բարեկամական կապերի առավել ամրապնդումը և տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զորացումը, որին մեծ նպաստ է բերում նաև կիպրահայ համայնքը։ Մեր մաղթանքն է, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրների հարաբերությունները շարունակեն արդյունավորվել՝ բարօրություն բերելով մեր երկու եղբայրական ժողովուրդներին», — ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

Նորին Սրբությունը հայցել է Երկնավորից օրհնել ու պահպանել Կիպրոսի Հանրապետությունը և Կիպրոսի աստվածասեր ժողովրդին, Տիրոջ զորակցությունը մաղթել տիար Նիկոս Անաստասիադիսին իր բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում