Վիեննայի Օպերային պարահանդես. պարում են բոլորը

Վիեննայի Օպերային պարահանդես. պարում են բոլորը

Վիեննայում կայացել է ավանդական Օպերային պարահանդեսը, որը համարվում է աշխարհում ամենահայտնիներից և Ավստրիայում ամենահեղինակավորներից մեկը: Այն ավարտում է տարեշրջանը, որի ընթացքում մայրաքաղաքում անցկացվում են երեք հարյուրից ավելի պարահանդեսներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Միջոցառումը բացվել է 144 զույգ դեբյուտանտների կողմից կատարված պոլոնեզով, իսկ հետո նրանք պոլկա են պարել: Դրանից հետո Վիեննայի պետական բալետի և օպերային մենակատարների մասնակցությամբ մեկնարկել է համերգը: Յոհան Շտրաուս-որդու՝ «Հիանալի կապույտ Դանուբի վրա» վալսի ժամանակ զույգերը հյուրերին հրավիրել են իրենց միանալ՝ Alles Walzer (Վալս են պարում բոլորը ) արտահայտությամբ:

Պարահանդեսի երաժշտությունը կատարել է Վիեննայի օպերային նվագախումբը՝ կազմված 150 երաժիշտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում