USD
EUR
RUB

Պետք է ազնիվ լինել, թեկուզ այնքան ազնիվ, ինչից վախենում ես

 
 

Չես կարող ասել, ով ինչ է սիրում, փագում... ով ինչ հատկությունների, նախասիրությունների տեր է: Պետք է զգույշ խոսել, որովհետև չգիտես, վաղը ինչ կլինի, վատ խոսքը գլխիդ կիջնի, թե քո վատը, ով կքաշի, քեզնից մուռ հանելու համար... նամանավանդ որ ամեն բան անում է մարդը, որ հետքեր չթողնեի, որ ինչքան հնարավոր է ապրած օրը մնա: Հիշողության ու ներկայի մեջ մի շատ կարևոր բան կա՝ միտք... միտքն էլ արտաբերեցիր, այլևս քոնը չէ: Պետք է մաքրվել, այն անվերջանալի անմաքրությունից, որ կյանքն է տալիս, բայց չի պարտադրում: Ուզելու, տենչալու մեջ էլ պիտի ազնիվ լինես ու չվախենաս: Բառեր կան, որ չպետք է արտաբերես՝ չեմ կարող, չեմ ուզում, պիտի, ասում են... ու նման շատ բաներ, որ հետո չիրագործվի, ու չասես, բա ինչու այդպես եղավ...

Ոստիկան Վրույրը իր մյուս ոստիկան ընկերների հետ ցերեկը ոստիկան էր խաղում, իսկ գիշերը աղջկա շորեր հագնում ու կանգնում էր ճամփեզրին հավաքվող մարմնավաճառուհիների կողքին: Ոչ ոք չէր ճանաչում նրան, միայն մոտիկից, այն էլ շոշափելու արդյուքում կհասկանային, որ ոչ ծիծ կա դոշին, ոչ էլ...

Գիշերը փողոցը իրար էր խառնվել: Վրույրը ստրիպտիզ էր պարում՝ փողոցի լապտերի ձողը բռնած: Մեքենաները իրար ետևից կանգնել էին ու անվճար պոռնո կինո էին նայում: Վիզը ծռած, շքեղ մեքենայի հաստաքամակ, հաստամարմին կենդանին հոր փողերով գնած մեքենան ետ-ետ տվեց, սուլելով հայհոյեց տղամարդ-ոստիկան-տրանսին: Տրանս ոստիկանը հաստ ձայնով արձագանքեց հայհոյանք հասցնող հաստամարմին կենդանուն: Կենդանին գրգռվել էր, դուրս էր եկել փողոց, տաբատը հանել էր ու բղավում էր.

«Արա՛, արի մի հատ համը տե՛ս, համազգացցվի՛»: Տարօրինակ հայերենով ու արտաքինով կենդանին հպարտանում էր իր տղամարդկությամբ, ինչպես հաճախ այն որձերը, որոնք, երբ որձությունը խփում է գլխներին՝ փիղ են ման գալիս, որ երկու կես անեն: Տրանս ոստիկանը փախավ, ձեռքն էր առել բարձրակրունկ կոշիկներն ու վազում էր: Հաստամարմին կենդանին ետևից էր ընկել: Կեսգիշերին որձերը որձություն էին անում. կայանում էին: Կրակոցի ձայնը այգում ապրող ագռավներին արթնացրեց: Ծառի տակ ոստիկան տրանսը ընկել էր ու ձայն չէր հանում: Կենդանին մոտեցավ նրան, թուլացած գլուխը խոտերի միջից դուրս հանեց, կեղծամը գլխից ընկավ: Հաստամարմին կենդանին ձեռքերի ափերով փակեց աչքերն ու բղավելով գրկեց ծառն ու սկսեց հեկեկալ: Չէի հասկանում, որտեղ ավարտվեց պատմությունը: Տրանսը դեռ շնչում էր: Կենդանու դեմքով մարդը գրկեց կիսամեռ մարմինը, մոտեցավ մեքենային, դրեց մեքենայի մեջ ու տարավ: Հաջորդ առավոտ խմբագրությունում կարդացի, որ երեկ կեսգիշերին, մահացել է ոստիկան Վրույր Նիկողոսյանը, ում սպանել է եղբայրը: Գլուխս պտտվեց, աչքերս սկսեցին ավելի լավ տեսնել: Հետո լռությանս հետ որոշեցի այլևս ընկերություն չանել, որովհետև խեղդվում էի ու բերանս չորացել էր, կպել թղթերի կապոցին ու աչքերիցս խեղդող ճահիճը դեպի ցած էր տանում մարմինս: Ագռավները կեսգիշերին խոռով կռկռում էին, իսկ այգում միայն որձերն էին՝ որձ էին փնտրում...

Մարդկային բնությունը խառնվել էր մարդու կլիմային ու սինթեզվելով՝ վերաիմաստավորվել...

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan