Times.am | Էդուարդ Թոփչյան․ «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»
USD
EUR
RUB

Էդուարդ Թոփչյան․ «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»

 
 

Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական երաժշտություն։ «Այդ երաժշտությունն անգնահատելի է։ Պենդերեցկու նմանին ես չգիտեմ։ Այսօր շատ դժվար է երաժշտություն գրելը, նույնիսկ չեմ հավատում, որ Մոցարտի պես մեկը ծնվի ու շատ լավ երաժշտություն գրի, քանի որ բոլոր նոտաների հետ կարծես թե ամեն բան արված է։ Բայց կա Պենդերեցկին՝ հավասար աշխարհի ամենամեծերին, որը, իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով, հրաշալի արվեստ է ստեղծում: Նրա նման երկրորդին ես չեմ ճանաչում։ Նրա սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։

Լեհ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկը Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ ջութակահարուհին նշեց, որ երևանյան համերգը միշտ մնալու է իր հիշողության մեջ՝ հրաշալի նվագախմբի և ջերմ հանդիսատեսի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։ Մարթա Կովալչեկը, անդրադառնալով Պենդերեցկու ստեղծագործություններին, նշեց, որ դրանք բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ են, և իր համար մեծ պատիվ է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները։

Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Առաջիկա օրերին` մինչև փետրվարի 17-ը, փառատոնի շրջանակներում սպասվում են ևս երեք համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու կամերային և սիմֆոնիկ գործերը։ Փետրվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քշիշտոֆ Պենդերեցկու երգչախմբային երաժշտության երեկո, փետրվարի 16-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, իսկ փետրվարի 17-ին Պենդերեցկուն նվիրված փառատոնի փակման համերգն է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Պենդերեցկու «Երուսաղեմի յոթ դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։

Մամուլի հաղորդագրություն

Լրահոս
Ո՞ւր, հոգիս Բոլոր խնդիրները ձեր հաղորդագրության մեջ չեն տեղավորվի. «Ծիրանի ծառ» փառատոնի տնօրեն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 1995-2018 ԹԹ. Ի՞նչ է նշանակում Հաղորդություն «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները
Ամենաընթերցված
website by Sargssyan