USD
EUR
RUB

Մի կյանք

 
 

Վաղ առավոտ է: Կինը պատուհանից բակն է նայում: Ծառը ծաղկել է: Ճակատից մի սպիտակ մազափունջ է հեռացնում: Քառասունմեկերորդ անգամն է, որ տեսնում է ծառի ծաղկելը: Կանգնած է պատուհանի դիմաց: Նրա հաստ, սպիտակ գիշերազգեստը երկարաթև է, օձիքը` փակ, բայց և մի քիչ մրսում է: Քամին ճոճում է ծաղիկները: Ծաղիկները, թվում է, բնավ չեն մրսում: Կինը հիշում է այն առաջին պահը, երբ տեսավ ծաղիկները:

Ամուսնու ձայնից արթնացավ: «Վե՛ր կաց, արի տե՛ս` ծառը ծաղկել է»: Միասին պատուհանի մոտ կանգնեցին ու նայեցին: Նրա երկար գիշերազգեստն անթև էր ու բարակ, օձիքը ասեղնագործ էր: Չէր մրսում, կամ երևի ամոթն էր, որ ցուրտը ետ էր մղում: Մի շաբաթ էր` ամուսնացել էին, և դեռ առավոտները ամաչում էր ամուսնու աչքերին նայել:

Տասն անգամ առաջին ծաղիկները միասին դիտեցին: Տասնմեկերորդ անգամ կինը հենց բացեց պատուհանը, սառը քամին հեռուներից եկավ, պտտվեց ծառի շուրջբոլորը և սենյակ մտավ: Մի ծաղիկ էր իր հետ բերել: Սպիտակ ծաղիկը կնոջ կրծքին ընկավ: Կինը նկատեց, տղամարդն էլ նկատեց: Երեխան կնոջ գրկում խաղաղ քնած էր: Տղամարդը մատը հպեց երեխայի` փափուկ և ոսկի աղվամազով դեմքին: Ասաց. «Ճի՛շտ դեղձի նման»:

Կինը ծիծաղեց: Ծառին նայելիս զգաց, որ ծառի վրայի ծաղիկները ծիծաղում էին:
Երբ ծառը քսանմեկերորդ անգամ ծաղկեց, կինը քնից վեր թռավ: Կարծես ինչ-որ մեկը ձայնել էր, կարծես ինչ-որ մեկն ասել էր. «Վե՛ր կաց, արի՛ տես` ծառը.…»: Կինն ու դուստրը սենյակում միայնակ էին: Աղջնակը ոտնաթաթերի վրա բարձրացավ և պատուհանից բակին նայեց: Քամին ծառի շուրջբոլորն էր պտտվում, և կարծես ծաղիկները սենյակին էին ծիկրակում, կարծես ինչ-որ մեկին էին փնտրում:

Ծառը երեսունմեկերորդ անգամ էր ծաղկում: Ծառն այնքան հոգնած էր, որ ոչինչ չէր զգում: Կինը պատուհանը բացեց: Ձեռքը երկարեց և ծաղիկներ քաղեց: Փեշը լի էր ծաղիկներով: Ծաղիկները մեկ առ մեկ բարձրացան, բարակ ասեղով ու երկար թելով անցան, միմյանց ետև շարվեցին ու պտտվեցին, շրջան կազմեցին: Կինը ծաղկեթագին էր նայում: Երիտասարդ աղջիկը ծաղկեթագը գլխին դրեց և շրջվեց դեպի հայելին: Ծիծաղեց: Նրա զգեստը երկար էր ու ճերմակ: Թևքերի ծայրերն ու օձիքը զարդարված էին մանյակով ու մարգարտով: Մոմերի լույսը հայելին լուսավորեց: Կինն ինքն իրեն ասաց. «Արի՛, տե՛ս, մեր ծաղիկը…»

Կինը դեռ պատուհանի կողքին կանգնած է: Միայնա՜կ: Քամին կարծես ծաղիկներին խուտուտ է տալիս: Ծաղիկները ծիծաղելու տրամադրություն չունեն: Ծաղիկները հոգնած են:

Զոյա ՓԻՐԶԱԴ
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Լրահոս
Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը
website by Sargssyan