Ձախորդ բզեզը

Ձախորդ բզեզը

Ես բզեզն եմ բզբզան,
Չկա ինձնից մեծ գազան,
Բայց փորձնքի մեջ ընկա,
Կոտրած ոտքով տուն եկա։

Գյուղից հեռու՝ անտառում,
Ուր փայտ էի կոտորում,
Դեմս ելավ մի մեծ ճյուղ,
Ոչ ահ ուներ, ոչ երկյուղ։

Ճարպիկ էր նա, խաբս տվեց,
Իմ սուր կացնից ազատվեց․
Ես՝ բզեզս շատ գիտակ,
Ոտքս թողի կացնի տակ։

Հենրիկ ՍԵՎԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում