Մուկն ու փիղը

Մուկն ու փիղը

Փիղ էին տանում
Վերին փողոցով։
Մարդիկ դուրս թռան
Հարայ-հրոցով։
Որտեղից որտեղ
Լույս ընկավ մի մուկ․
– Ի՞նչ հռհռոց է,
Ի՞մչ ճիչ ու աղաղակ։
– Փիղ են տանում։
– Լա՜վ,
Դուք փիղ չե՞ք տեսել։
Գուցե ուզում եք՝
Զարմանամ ե՞ս էլ․․․
Մի՞թե դա քիթ է
Այլանդակ ու կոր։
Հապա ականջը
Կախ-կախ ու լոշտակ,
Ամբողջ մի մեծ տուն
Կպահի իր տակ։
Փի՜ղ․․․Շարժվող պատ է։
Զուր խոսք ու աղմուկ։
Այ, ես հպարտ եմ,
Որ մուկ եմ, մեծ մուկ։
Երբ բանը հասնի
Իսկական գործին,
Թող այդ փիղը գա
Ուժն ինձ հետ փորձի․․․
Դեռ շատ կխոսեր
Կտրիճն իմաստուն,
Բայց ինչ-որ տեղից
Դուրս պրծավ կատուն,
Եվ պարծենկոտը
Չքացավ իսկույն։

Խաչիկ ՀՐԱՉՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում