Այ քեզ փիղ

Այ քեզ փիղ

Փիղը մտավ կրկեսը,
Բռնեց կրկեսի կեսը․
Ի՜նչ հսկա է, ի՜նչ հսկա,
Ոնց որ սարը կրկես գա։
Ա՜յ քեզ փիղ,
Ա՜յ քեզ փիղ․․․
Այնքան մեծ է, այնքա՜ն մեծ․
Մի դեզ խոտը նա ծամեց,
Խմեց մի մեծ տակառ ջուր,
Գլխով արեց՝ էլի տուր։
Մի քիչ փչեց կնճիթով,
Շոգ ամառը դարձավ զով։
Առյուծ ընկնի ոտքի տակ՝
Թուղթ կդառնա մի բարակ։
Ամբողջ շենքը շուռ կգա,
Թե որ ուսը քիչ դեմ տա․․․
Ա՜յ քեզ փիղ,
Ա՜յ քեզ փիղ․․․
Մեջքին մի տուն կտանի․
Ա՜յ քեզ ուժեղ կենդանի․․․
Փիղ է հա՜, փիղ է հա՜․․․
Կարճ անունով՝ աժդահա։

Վազգեն ՏԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում