Գարուն

Գարուն

Կարոտ ենք տեսքիդ, աննման գարուն,
Շուտ արի, մեզի բեր ծաղիկ սիրուն,
Բեր պայծառ արև, բեր մեզ տաք օրեր,
Ճռվռող թռչուն, բեր կանաչ դաշտեր։

Բաց մեր դռները, բաց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին վարդ, մեխակ, շուշան,
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գլորվինք։

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում