Ձնծաղիկ

Ձնծաղիկ

Ամբողջ ձմեռ
Վերմակ առել
Քուն էր մտել մի ծաղիկ,
Ձյունի ծոցում նա չէր մրսում,
Քունն էր հանգիստ, անուշիկ։

Երբ արևը
Իր բարևը
Տվեց սառած աշխարհին,
«Ելեք, ելեք,
Սիրուն բալեք»,
Ձայն տվեց նա բոլորին։

Ձյունը ճեղքեց,
Ելավ կանգնեց,
Բոլորից շուտ մի ծաղիկ,
Մարդիկ տեսան,
Ուրախացան,
Անվանեցին ձնծաղիկ։

Հայրապետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում