Սիրում եմ

Սիրում եմ

Մայրիկին սիրում եմ,
Հայրիկին սիրում եմ,
Սիրում եմ նրանց,
Այ, այն ամպի չափ։

Երբ որ անձրև գա,
Ամպը չքանա,
Կսիրեմ նրանց 
Ծիածանի չափ։

Երբ ծիածանն էլ
Հոգնի ու գնա,
Կսիրեմ նրանց
Ա՜յն երկնքի չափ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում