Նկար ասֆալտին

Նկար ասֆալտին

Ես ասֆալտին այսօր
Մի տնակ նկարեցի,
Հայրս ասաց․
– Ջնջիր,
Ու նկարիր դու ձի։
Տանկից, – հայրս ասաց, – 
Կռվի հոտ է փչում,
Տանկից երգը, ախր,
Միշտ հեռու է փախչում։
Ձի էլ կնկարեմ,
Երգը թող չփախչի․․․
Բայց, – ասացի, – հայրիկ,
Տանկը ես չեմ ջնջի։
Որ թշնամին տեսնի
Ու մոտ չգա էլ մեզ․․․
Հայրս ժպտաց, ասաց,
– Գուցե ճիշտը դու ես։

Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում