Իմ դասագիրքը
16/02/2018 12:15
Նմանատիպ
Երբ դպրոց տարավ
Ինձ իմ հայրիկը,
Ես ձեռքս առա
Իմ դասագիրքը։
Գույներով պես-պես,
Նկարով լիքը․
Ես շատ սիրեցի
Իմ դասագիրքը։
Ահա մեր ազատ,
Սուրբ հայրենիքը,
Որ ցույց է տալիս
Իմ դասագիրքը։
Վահան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում