Բժիշկ պապիկը

Բժիշկ պապիկը

Մի անգամ հանկարծ
Ես հիվանդացա։
Երբ աչքս բացի,
Այնպե՜ս վախեցա.
Գործիքը ձեռքին,
Ակնոցը աչքին՝
Բժիշկ պապիկն էր
Նստել իմ կողքին։
Բայց բժիշկ պապին
Ինձ ոչինչ չարեց,
Կանչեց մայրիկին
Ու դեղեր գրեց։
Դեղերն էլ, գիտե՞ք,
Դառը չէին իսկի,
Խմեցի մեկ-մեկ,
Լավացա կրկին։
Եվ այն օրվանից
Որտեղ էլ տեսնում,
Բժիշկ պապիկից
Էլ չեմ վախենում։

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում