Սանկտ-Պետերբուրգում երիտասարդ Ստալինի մասին ներկայացում կբեմադրվի

Սանկտ-Պետերբուրգում երիտասարդ Ստալինի մասին ներկայացում կբեմադրվի

Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնում ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինի ղեկավարությամբ սկսվել են երիտասարդ Ստալինի մասին ներկայացման փորձերը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ես պատրաստվում էի այս ներկայացումը բեմադրել Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առթիվ, բայց որոշ հանգամանքներից ելնելով՝ գրեթե մեկ տարվա ընդմիջում եղավ: Թեման, սակայն, չի անհետացել»,- ասել է նա:

Ֆոկինը նշել է, որ ներկայացման վրա աշխատանքները անցկացվում են տարակարծությունների մթնոլորտում, երբ հանրության մեջ սուր վեճեր են Ստալինի անձի հետ կապված, երբ նրա մասին տեսակետները խիստ տարբեր են:

Այդ իսկ պատճառով ռեժիսորը պատրաստ է իր աշխատանքի վերաբերյալ հակասական կարծիքներ լսել:

«Այս աշխատանքը բարդ է, սակայն ստեղծագործական առումով այն ինձ գրավում է: Ես ցանկանում եմ անկեղծություն գտնել և հնարավորության դեպքում, իհարկե, թատրոնի միրջոցներով, նաև ինչ-որ օբյեկտիվություն գտնել: Մենք մեզ համար այդ գիծը պետք է պահենք»,- ասել է Ֆոկինը: Այս բեմականացման մեջ երիտասարդ Ստալինը հանդիպում է ինքն իրեն, բայց արդեն՝ մեծ տարիքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում