Փողոցներիանվանումները և մեր պատմությունը

Փողոցներիանվանումները և մեր պատմությունը

Փողոցները բնակավայրերի անբաժանելի մասն են: Դրանց հաղորդակցման, բնակիչների շփման, կենցաղի անհրաժեշտ եւ անբաժանելի մասն են: Փողոցների անվանումները կարեւոր են, քանզի տալիս են անձի, ժողովրդի, պետության պատմությունը՝ հանելով մոռացության մութ էջերը: Հնագույն ժամանակներից փողոցների անվանումները գոյություն են ունեցել տարբեր ձեւերով ու անվանումներով:

1827 թվականին ռուսական զորքերի կողմից Երեւանի ազատագրումից հետո ռուս նշանավոր ճանապարհորդ Իվան Շոպենը գրել է. «Երեւանի փողոցները նեղ են, ծուռումուռ, փոշոտ, հիմնականում կավապատ, առանց տեղանունների»: Համարյա ճիշտ այդպես է նկարագրել նաեւ Երեւանի փողոցները դեկաբրիստ Լաչինովը, նշանավոր գրող, դիվանագետ Գրիբոյեդովը: 1837 թվականին հաստատվում է Երեւանի քաղաքաշինության պլանը, 1856 թվականին՝ առաջին գլխավոր հատակագիծը: Կառուցապատվում, բարեկարգվում, նաեւ անվանակոչվում են որոշ փողոցներ: Սկզբում Երեւան քաղաքի գլխավոր փողոցը Բերդայինն էր: Այն սկսվում էր քաղաքի բերդի գլխավոր դարպասից եւ ձգվում մինչեւ մոտավորապես Շառլ Ազնավուրի հրապարակ:

Հետագայում այն անվանափոխվեց՝ Աստաֆյան, Աբովյան: Անվանակոչվեցին մի քանի փողոցներ՝ Բեհբութովյան, Ցարսկայա, Տեր-Ղուկասով, Նահանգային եւ այլն: Քաղաքի բնակչության բուռն աճի հետեւանքով կառուցապատվեցին բազմաթիվ բնակելի եւ այլ կարգի շենքեր, առաջացան նոր փողոցներ: Խորհրդային (կոմունիստական) կարգերի ժամանակ շատ փողոցներ անվանակոչվեցին մեր ժողովրդի համար անծանոթ, մեր երկրի համար ոչնչով օգտակար չեղած, իսկ որոշ դեպքերում անգամ մեր ժողովրդին ու երկրին զգալի վնաս հասցրած կոմունիստների անվամբ: Անկախություն ձեռք բերած մայրաքաղաք Երեւանում նման շատ անուններ վերացվեցին մայրաքաղաքի փողոցներից: Սակայն դեռեւս քիչ չեն նմանները: Այսպես. 1919թ. դաշնակիցները ջախջախեցին թուրքական բանակը, այն բարոյալքված էր եւ ոչ մարտունակ:

Երզնկայում Հայաստանի հետ կնքված էր զինադադար: Եվ ահա Ֆրունզեն 1920թ. մայիսի սկզբներին թուրքական սեւծովյան նավահանգիստ է հասցնում մեկ նավ զենք-զինամթերք, 5 օդանավ՝ 19 մլն ռուբլի ոսկով: Ճամփեզրերին դիակներ է նկատում: Հարցնում է՝ հայ ավազակնե՞ր են, ճիշտ եք անում, կոտորեք դրանց, ասում է Ֆրունզեն: Նա իր ձեռքով թուրք ասկյարների կրծքին մեդալներ էր կախում՝ փաշաներին՝ շքանշան: Խորհրդային Ռուսաստանի զենքով զինված, ֆինանսական զգալի օգնություն ստացած, թուրքական արնախում զորքը խախտելով Երզնկայի ռազմադադարի համաձայնագիրը, լայնածավալ հարձակում սկսեց՝ հասնելով Լոռի-Փամբակ: Ժամանակը չէ,՞ արդյոք, փողոցներից հանել այնպիսի անուններ, որոնց տերերը ոչ մի առնչություն չեն ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի հետ: Սրանցից են Կույբիշեւը, Դիմիտրովը, Կոտովսկին, Ֆուրմանովը, Սերգեյ Լազոն, Բելինսկին, Օստրովսկին, Տոլբուխինը, Գոգոլն ու Չեռնիշեւսկին, Միչուրինը, Ջամբուլը եւ այլք: Մենք ունենք աշխարհահռչակ ծովագնացներ, գիտնականներ, պետական գործիչներ:

Ահա դրանցից մի քանիսը. աշխարհահռչակ ծովագնաց, գիտնական, որը դասվում է Մագելանի, Կուկի, Նելսոնի շարքին, նրա անունով Սեւ ծովի ափին կա քաղաք՝ Լազարեւսկ: Դա մեր հայրենակից Լազարեւն է: Իսկ մեզ մոտ անգամ չի հիշվում, Շոլկին Կիրիլ Իվանովիչ- ինքը՝ Մինասյան Կիրակոս Օվանեսի, ԽՍՀՄ ատոմային, ջրածնային ռումբի ստեղծողներից, ԽՍՀՄ քառակի հերոս, Լենինյան, Ստալինյան պետական մրցանակների բազմակի դափնեկիր: Թբիլիսիում կա նրա կիսանդրին: Հանրահայտ Սամվել Քոչարյանց, նշանավոր ծովակալ Սերեբրյակով-Արծաթպանյան: Տղամարդու զինվորական համազգեստով թուրքական արնախումների դեմ, այլ վայրերում կռված Հեղինե Խեչումյանը, որը պարգեւատրվեց Ռուսաստանի Գեորգիեւյան շքանշանով եւ իր հերոսությամբ զարմացրեց ողջ Ռուսաստանը: Մեր ժողովրդի բախտակիցներն են եղել Եզիդ Ջհանգիր աղան, Ուսուբ բեկը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հայ եւ օտար հերոսները:

Վերջապես հայ ժողովրդի արդար դատը պաշտպանող Թուրքիայի նախագահի եւ վարչապետի անունները: 1960թ. նրանք Սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչների հետ համաձայնեցին Արեւմտյան Հայաստանի որոշ տարածքներ տալ, վտարանդի հայերը վերադառնան, իրենց հայրենի հողի վրա նոր հայկական պետություն կառուցեն: Ադնան Մենդերեսը որպես պետության դավաճան գլխատվեց, իսկ Ջելալ Բահարը դատապարտվեց ցմահ բանտարկության: Դատական գործընթացը երկար տեւեց, նրանք ապացուցում էին, որ հայերի հանդեպ ցեղասպանություն է եղել:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում