USD
EUR
RUB

Քրիստոնեական հանդիմանություն

 

Սուրբ Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն է եղել: Նա կայսեր չար գործերի և վարքի համար քաջությամբ արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ իսկ պատճառով իր երեք աշակերտների հետ միասին գլխատվեց Դեկոս կայսեր հրամանով: Նման միջադեպ եղել է նաև Հուսիկ Կաթողիկոսի և Տիրան թագավորի միջև:

1957 թ. Երուսաղեմում հրատարակված «Հայաստանյայց Եկեղեցու սրբերը և տոները» գրքի հեղինակ Թորգոմ Պատրիարք Գուշակյանը գրում է. «Մեր եկեղեցական պատմության մեջ Հուսիկը ներկայացնում է քաղաքական իշխանությանը դիմադրող կրոնական իշխանության գիտակից ուժը»:

Երբեմն զարմանալի է թվում, թե ինչպես են մարգարեները կամ եկեղեցականները քաջությամբ հանդիմանել թագավորներին սխալների համար: Ընդհանրապես ազատությունը կայանում է սահմանափակության մեջ: Եթե մի ոլորտ իր գործունեության շրջանակներից դուրս գա և իր իշխանությունը տարածի նաև մեկ այլ ոլորտի վրա, ապա կստացվի մեկի ազատության բռնություն մեկ ուրիշի սահմանների ընդլայնման հաշվին: Այսինքն` յուրաքանչյուրն ազատ է իր սահմանների ներսում: Սահմաններից դուրս գալը նշանակում է ուրիշի սահմանների խախտում և ուրիշի ազատության բռնի սահմանափակում:

Այս ամենը շատ ճիշտ է հաստատությունների կամ գործունեության ոլորտների պարագային: Սակայն այս սահմանումը երբեք չի կարող ճշմարտացի լինել քրիստոնեության համար: Մի հեղինակ, դիպուկ դիտարկում անելով, ասել է. «Պահանջել, որ քրիստոնեությունը սահմանափակվի միայն եկեղեցական ոլորտով, նշանակում է պահանջել, որ քրիստոնեությունն ինքնասպանություն գործի»: Հետևաբար, քրիստոնեությունը տարածվում է բոլոր ոլորտների վրա անխտիր` յուրաքանչյուրից պահանջելով Աստծուց մեզ ցույց տրված կյանքի և վարվելաձևի համապատասխան դրսևորում:

Հոգևորականն այս երկրի վրա կարգված է որպես դետ (Եզեկ. 3.17), որպես զգուշացնող, և եթե ոմանք իրենց արված զգուշացումներից վատ են զգում կամ նախկինում վիրավորվում էին և զգուշացնողներին սպանում, ապա նշանակում է, որ մեղքերի բազմապատկմանը համապատասխան բազմապատկվելու են նաև դժոխային տանջանքները ոմանց համար ոչ միայն այն կյանքում, այլև այս կյանքից սկսած:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
website by Sargssyan